
Կաթնաարդյունաբերության բնագավառում առաջատարներից մեկը հանդիսացող և կաթնամթերքի հայաստանյան շուկայում իր ուրույն տեղը զբաղեցնող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997 թ.-ին Տիգրան Վարդանյանի կողմից:
Շնորհիվ շարունակաբար կատարվող ներդրումների, արտադրական գոծընթացների կատարելագործման և միջոցների արդյունավետ բաշխման «Դուստր Մարիաննա» ընկերության արտադրանքն առանձնանում է որակական բարձր ցուցանիշներով՝ դառնալով Ձեզ համար ցանկալի և օգտակար մթերք: «Դուստր Մարիաննա»ընկերության աշխատանքի հիմքում դրված գլխավոր և հիմնական սկզբունքը գործունեության առաջին իսկ օրվանից որակի պահպանումն է:
Իսկ ձեռնարկության ընդլայնմանը և զարգացմանը նպաստում են հետևողական աշխատանքները, գործին նվիրվածությունը և իհարկե աշխատանքային տարբեր օղակներում ընդգրկված մասնագետների մեծ փորձն ու պատասխանատվությունը: Ընկերությունը կարևորում է մասնագետների վերապատրաստման խնդիրը: Այդ պատճառով էլ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն համագործակցում է Հայաստանի Պետական Ագրարային համալսարանի և մի շարք այլ բուհերի հետ՝ պատրաստելով մասնագետներ, որոնք հետագայում ըդգրկվում են կազմակերպության անձնակազմում: