Պրեմիում կաթնամթերք

Մածունի սոուս ղանձիլով ու նանայով

Արտաքինից հովտաշուշան հիշեցնող, բայց սխտորին բնորոշ համ ունեցող ղանձիլը վիտամինների, միկրոտարրերի, հանքային նյութերի և ամինաթթուների իսկական շտեմարան է։
Ղանձիլը հարուստ է C վիտամինով, ինչպես նաև պարունակում է եթերային յուղեր, ֆիտոնցիդներ և լիզոցիմ, և համարվում է սուր շնչառական հիվանդությունների կանխարգելման արդյունավետ միջոց։ Ղանձիլը խթանում է ախորժակը, բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը և նվազեցնում է վահանաձև գեղձի հիվանդությունների զարգացման վտանգը։
Ղանձիլը օգտագործում են նաև ավիտամինոզի ժամանակ։ Այն հատկապես օգտակար է վաղ գարնանը, երբ ձմեռվանից հետո օրգանիզմն ունի վիտամինների և հանքանյութերի դեֆիցիտը լրացնելու կարիք։
Բացի այդ, ապացուցված է նաև ղանձիլի բարենպաստ ազդեցությունը սիրտանոթային համակարգի աշխատանքի վրա։ Այն խթանում է սրտի աշխատանքը, մաքրում է արյունը, ինչպես նաև իջեցնում է արյան ճնշումը և նվազեցնում գլխուղեղի կաթվածի առաջացման վտանգը։
Մասնագետները նշում են, որ սովորական սխտորը ևս դրական ազդեցություն է գործում սիրտանոթային համակարգի աշխատանքի վրա, սակայն ղանձիլի բուժական էֆեկտը անհամեմատ ավելի մեծ է։
Այսպիսով, ինչու±մն է կայանում ղանձիլի օգտակարությունը մարդու օրգանիզմի համար։
Նախ և առաջ, ղանձիլը մեծ քանակությամբ բջջանյութ է պարունակում, իսկ դա նշանակում է, որ վերջինիս օգնությամբ օրգանիզմը կարելի է մաքրել վնասակար նյութերից (շլակներից և տոքսիններից):
Երկրորդը, դեռ հին ժամանակներից ղանձիլը օգտագործում էին որպես արյունը մաքրող միջոց։  Այն կանխում է անոթների պատերին խոլեսթերինի կուտակումը:
Իսկ դա ինսուլտի կանխարգելման լավագույն միջոցներից է։
Բացի այդ, ղանձիլը օժտված է նաև արյան ճնշումը իջեցնելու հատկությամբ։
Այն ցուցված է գարնանային ավիտամինոզ, վատ ախորժակ, աղեստամոքսային համակարգի խանգարումներ ունեցող մարդկանց։
Ղանձիլը նպաստում է ստամոքսահյութի արտադրությունը, հետևաբար և ախորժակի լավացմանը, ավելի լավ մարսողությանը և աղիների աշխատանքի բարելավմանը։
 

100գ մթերքի սննդային արժեքը

  • Յուղայնություն

    – 3.2գ
  • Սպիտակուցներ – 2.8գ
  • Ածխաջրեր – 4.1գ
  • Էներգետիկ արժեքը: 56 կկալ
  • Ծավալ: 180գ
  • Պահպանման ջերմաստիճանը: (4±2)°C

php shell hacklink php shell seobizde.com izmir escort alanya escort esenyurt escort beylikdüzü escort istanbul tesisat alanya escort Aşık Etme Duası