Պրեմիում կաթնամթերք

Ջնարակված պանրիկ վանիլային 40 գ

Շոկոլադապատ պանրիկներն ունեն նուրբ կոնսիստենցիա և նրբին բուրմունք: Թեթև անուշեղեն է ծիրանի, դեղձի,  ելակի, ազնվամորու, խտացրած կաթի և վանիլային համերով:

Շոկոլադապատ պանրիկների արտադրությունը կարելի է համեմատել իսկական արվեստի հետ: Դասական շոկոլադապատ պանրիկը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից` կաթնաշոռային զանգվածից, շոկոլադի բարակ շերտից և միջուկից:

  • Կաթնաշոռային զանգվածը հանքանյութերի հիմնական մատակարարն է, իսկ նրա մեջ պարունակվող սպիտակուցը` առավել լիարժեք սննդային սպիտակուցներից մեկն է, որը բարենպաստ ազդեցություն է ունենում ցանկացած տարիքի մարդու ճարպային նյութափոխանակության վրա:
  • Շոկոլադե շերտը ապահովում է պանրիկի արտաքին տեսքը: Մեր արտադրության տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ստանալ շոկոլադե շերտի փայլուն մակերևույթ, որն ունի առանձնահատուկ փխրունություն, չի հալչում ձեռքերի մեջ և հրաշալի համադրվում է կաթնաշոռային զանգվածի հետ: Շոկոլադը հարուստ է սրտանոթային համակարգի վրա բարենպաստ ազդեցություն ունեցող, սթրեսը հանող և տրամադրությունը լավացնող օրգանական միացություններով:
  • Մրգահատապտղային միջուկները կաթնաշոռային զանգվածը դարձնում են օգտակար անուշեղեն:

100գ մթերքի սննդային արժեքը

  • Յուղայնություն

    – 23.0 գ
  • Սպիտակուցներ – 9.0 գ
  • Ածխաջրեր – 32.0 գ (այդ թվում սախարոզա - 22 գ)
  • Էներգետիկ արժեքը: 408 կկալ
  • Ծավալ: 40 գ
  • Պահպանման ջերմաստիճանը: (4±2)°C