Պրեմիում կաթնամթերք

Կաթ ուլտրապաստերացված 3.2% 1 լիտր

Կաթը՝ դա յուրահատուկ մթերք է, որը ծնդդյան առաջին իսկ օրերից  ուղեկցում է մեզ ողջ կյանքի ընթացքում: Այն պարունակում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ գրեթե բոլոր սննդարար նյութերը:
Ուլտրապաստերացումը թույլ է տալիս կաթը դարձնել լիովին անվտանգ, պահպանելով վիտամինների, սպիտակուցների և հանքային նյութերի մեծ մասը: Ուլտրապաստերացման ժամանակ կաթը 5 վայրկյանի ընթացքում տաքացնում են 137–ից 1410C: Այսքան կարճ ժամանակահատվածում բարձր ջերմաստիճանների հասցնելը թույլ է տալիս ոչնչացնել վնասակար միկրոֆլորան՝ միևնույն ժամանակ կանխելով վիտամինների և հանքային նյութերի մեծ մասի քայքայումը: Այնուհետև կաթը նույնքան արագ պաղեցնում են: Այսպիսի մշակման ժամանակ կաթի մեջ պահպանվում են բոլոր օգտակար նյութերը և, ամենակարևորը, բնական կալցիումը, որն անհրաժեշտ է ոսկորներին: Այսպիսի կաթը երկար է պահպանվում, լավ մակարդվում է և չի պահանջում խտացուցիչներ և պահածոյացնող նյութեր: «Մարիաննայի» կողմից առաջարկվող ուլտրապաստերացված կաթի պահպանման ժամկետը 180 օր է:
Կաթի երկարաժամկետ պահպանման գաղտնիքը շատ պարզ է: Վայրկյանների ընթացքում բարձր ջերմաստիճաններում տաքացված և պաղեցված կաթը ստերիլ պայմաններում լցանվում է ասեպտիկ փաթեթների մեջ: Այսպիսի խնամքով մշակված բնական կաթը փակ վիճակում կարելի  է պահել մի քանի ամիս, պահպանելով դրա օգտակարությունը:

100գ մթերքի սննդային արժեքը

  • Յուղայնություն

    – 3.2 գ
  • Սպիտակուցներ – 2.8 գ
  • Ածխաջրեր – 4.7 գ
  • Էներգետիկ արժեքը: 59 կկալ
  • Ծավալ: 1 լիտր
  • Պահպանման ջերմաստիճանը: (2÷25)°C