Պրեմիում կաթնամթերք

2009թ. կառուցվեց և շահագործման հանձնվեց չոր կաթի և կարագի արտադրության գործարանը: Արտադրամասերում տեղադրված են նորագույն իտալական սարքավորումներ, որոնք թույլ են տալիս թողարկել կայուն որակով արտադրանք և վերամշակել օրական ավելի քան 100 տոննա կաթ ամռան ընթացքում:

 

Չոր կաթի ստացման փուլերն են`

 

1-ին փուլԱրտադրության առաջին փուլը կաթի նորմալացումն  է, պաստերացումն ու խտացումը:

 

Կաթի խտացումն ու չորացումն  ապահովող արտադրության գերհզոր  հոսքագծերն աշխատում են ավտոմատ կառավարմամբ, փակ համակարգով, լիարժեք  հիգենիկ պայմաններում:

 

2-րդ փուլ: Երկրորդ փուլը խտացրած կաթի չորացումն է:

 

Այն իրականացվում է փոշեցրման մեթոդի կիրառմամբ: Չորացնող տեղակայանքի հզորությունը կազմում է ժամում 550 կգ չոր կաթ:

 

 

3-րդ փուլ: Չորացումից հետո կաթը մաղում են և սառեցնում:

 

Սարքավորման նշանակալի առավելությունն այն է, որ հնարավոր է դառնում խտացման գործընթացը կատարել ցածր ջերմաստիճանում, պահպանելով կաթի մեջ առկա վիտամիններն ու օգտակար նյութերը: «Մարիաննա»-ն արտադրում է բնական չոր կաթ, ինչը լիարժեք  սնունդ է և արժեքավոր հումք տարբեր մթերքներ պատրաստելու համար: Պատրաստի արտադրանքը փաթեթավորվում է 25 կգ-ոց պարկերում:

Բարձրորակ արտադրանքի թողարկումը ոչ միայն ժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիաների կիրառման, այլ նաև բարձրակարգ մասնագետների աշխատանքի արդյունք է: 

 
  • Կարագ 82.5% 200 գ

    Սերուցքային կարագն արժեքավոր սննդամթերք է, որը ստացվում է պաստերիզացված սերուցից: Սերուցքային կարագի սննդային արժեքը բնորոշվում է դրա բարորակությամբ (անվնասությամբ), էներգետիկ արժեքով և ընկալմամբ, սննդարար և կենսաբանորեն ակտիվ նյութերի պարունակությամբ, դրանց հրաբերակցությամբ, ինչպես նաև օրգանոլեպտիկ գնահատականով և ֆիզիոլոգիական արժեքով: Սերուցքային կարագը հարուստ է վիտամիններով (հատկապես ճարպալուծելի): Սերուցքային կարագի հատուկ բուժիչ հատկությունները պայմանավորված են կաթնային ճարպի բաղադրությամբ:

    100գ մթերքի սննդային արժեքը

    • Յուղայնություն

      – 82.5 գ
    • Սպիտակուցներ – --
    • Ածխաջրեր – --
    • Էներգետիկ արժեքը: 742.5 կկալ
    • Ծավալ: 200 գ
    • Պահպանման ջերմաստիճանը: (4±2)°C
  • Սփրեդ բուսասերուցքային 72.5% 180 գ

    Սպրեդերը սկսել են արտադրվել որպես կարագի այլընտրանք: Այն թույլ է տալիս համատեղել կարագի ավանդական սպառողական հատկանիշները և ճարպային ապրանքատեսակի ավելացված ֆիզիոլոգիական արժեքը: Սպրեդը արտադրվում է բուսական յուղի և բուսական ճարպերի հիման վրա, ունի բալանսավորված բաղադրություն և հարմար է սենդվիչների, թխվածքների պատրաստման, տապակման, շիլաների մեջ ավելացման և կողային ճաշատեսակների պատրաստման համար:

    100գ մթերքի սննդային արժեքը

    • Յուղայնություն

      – 72.5 գ
    • Սպիտակուցներ – 1 գ
    • Ածխաջրեր – 0.7 գ
    • Էներգետիկ արժեքը: 659 կկալ
    • Ծավալ: 180 գ
    • Պահպանման ջերմաստիճանը: (-3)°C-ից մինչև (4)°C
  • Սփրեդ 82.5% 5 կգ

    Սպրեդերը սկսել են արտադրվել որպես կարագի այլընտրանք: Այն թույլ է տալիս համատեղել կարագի ավանդական սպառողական հատկանիշները և ճարպային ապրանքատեսակի ավելացված ֆիզիոլոգիական արժեքը: Սպրեդը արտադրվում է բուսական յուղի և բուսական ճարպերի հիման վրա, ունի բալանսավորված բաղադրություն և հարմար է սենդվիչների, թխվածքների պատրաստման, տապակման, շիլաների մեջ ավելացման և կողային ճաշատեսակների պատրաստման համար:

    100գ մթերքի սննդային արժեքը

    • Յուղայնություն

      – 82.5 գ
    • Սպիտակուցներ – 0.6 գ
    • Ածխաջրեր – 0.9 գ
    • Էներգետիկ արժեքը: 749 կկալ
    • Ծավալ: 5 կգ
    • Պահպանման ջերմաստիճանը: (-3)°C-ից մինչև (4)°C
  • Սերուցքային կարագ 82.5% (Մոնոլիտ 20 կգ)

    Սերուցքային կարագն արժեքավոր սննդամթերք է, որը ստացվում է պաստերիզացված սերուցից: Սերուցքային կարագի սննդային արժեքը բնորոշվում է դրա բարորակությամբ (անվնասությամբ), էներգետիկ արժեքով և ընկալմամբ, սննդարար և կենսաբանորեն ակտիվ նյութերի պարունակությամբ, դրանց հրաբերակցությամբ, ինչպես նաև օրգանոլեպտիկ գնահատականով և ֆիզիոլոգիական արժեքով: Սերուցքային կարագը հարուստ է վիտամիններով (հատկապես ճարպալուծելի): Սերուցքային կարագի հատուկ բուժիչ հատկությունները պայմանավորված են կաթնային ճարպի բաղադրությամբ:

    100գ մթերքի սննդային արժեքը

    • Յուղայնություն

      – 82.5 գ
    • Սպիտակուցներ – 26 գ
    • Ածխաջրեր – 37.5 գ
    • Էներգետիկ արժեքը: 742.5 կկալ
    • Ծավալ: 20 կգ
    • Պահպանման ջերմաստիճանը: Պահել մինուս 18°С-ից ոչ բարձր և 85% ոչ ավել օդի հարաբերական խոնավության պայմաններում:
  • Չոր անարատ կաթ 25% յուղայնությամբ

    Չոր կաթը պատրաստվում է բացառապես կովի անարատ կաթից, չի պարունակում ոչ կաթնային ծագում ունեցող բաղադրամասեր: Չոր կաթը ունի լայն կիրառում: Այն օգտագործվում է հրուշակեղենի, շոկոլադի, պաղպաղակի, հացաբուլկեղենի, մանկական կաթնային խառնուրդների, չոր շիլաների արտադրությունում

    100գ մթերքի սննդային արժեքը

    • Յուղայնություն

      – 25 գ
    • Սպիտակուցներ – 25.5 գ
    • Ածխաջրեր – 36.5 գ
    • Էներգետիկ արժեքը: 473 կկալ
    • Ծավալ: 25 կգ
    • Պահպանման ջերմաստիճանը: Պահել 0°C ÷ 10°C և 85% ոչ բարձր օդի հարաբերական խոնավության պայմաններում:
  • Չոր յուղազուրկ կաթ ոչ ավել 1.5% յուղայնությամբ

    Չոր կաթը պատրաստվում է բացառապես կովի անարատ կաթից, չի պարունակում ոչ կաթնային ծագում ունեցող բաղադրամասեր: Չոր կաթը ունի լայն կիրառում: Այն օգտագործվում է հրուշակեղենի, շոկոլադի, պաղպաղակի, հացաբուլկեղենի, մանկական կաթնային խառնուրդների, չոր շիլաների արտադրությունում:

    100գ մթերքի սննդային արժեքը

    • Յուղայնություն

      – 1.5 գ
    • Սպիտակուցներ – 34 գ
    • Ածխաջրեր – 50 գ
    • Էներգետիկ արժեքը: 336.8 կկալ
    • Ծավալ: 25 կգ
    • Պահպանման ջերմաստիճանը: Պահել 0°C÷10°C և 85% ոչ բարձր օդի հարաբերական խոնավության պայմաններում:

Կարագի արտադրություն

Սերուցքային կարագը պաստերացված սերուցքից ստացվող արժեքավոր սննդամթերք է: Կարագի սննդային արժեքը բնութագրվում է իր լավորակությամբ (անվնասությամբ), էներգիական արժեքով և յուրացման աստիճանով, կենսաբանորեն ակտիվ և սննդարար նյութերի պարունակությամբ, դրանց հարաբերակցությամբ, ինչպես նաև օրգանոլեպտիկ (զգայորոշման) գնահատականով և ֆիզիոլոգիական արժեքով: Կարագի յուրացման աստիճանը այլ սննդային յուղերի համեմատությամբ ավելի բարձր է և խառը սննդակարգում կազմում է (97-98)%: Սերուցքային կարագը հարուստ է վիտամիններով, հատկապես՝ ճարպալուծ:

 

Կարագի առանձնահատուկ բուժիչ հատկությունները պայմանավորված են կաթնայուղի բաղադրությամբ: Հալման ցածր ջերմաստիճանի շնորհիվ (25÷30)°C կաթնայուղը մարսողական համակարգում անցնում է հեղուկ վիճակի, ինչը նպաստում է մարդու օրգանիզմում յուղի առավել լավ յուրացմանը: Դա կաթնայուղի առավելություններից մեկն է: Այդ իսկ պատճառով սերուցքային կարագը խորհուրդ են տալիս օգտագործել մարսողական համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ ունեցող հիվանդներին, հատկապես լյարդի, լեղապարկի հիվանդության դեպքում, ինչպես նաև մանկական սննդի համար: Բարձրորակ սննդակարգի ապահովման համար ֆիզիոլոգիական նորմերի համաձայն նպատակահարմար է օրական 20 գ  բնական սերուցքային կարագ օգտագործել:

 

Մեր գործարանում տեղադրված է գերմանական արտադրության կարագապատրաստիչ՝ ժամում 2500 կգ արտադրողականությամբ: «Մարիաննան» արտադրում է 82.5% յուղայնությամբ սերուցքային կարագ: