Պրեմիում կաթնամթերք

Մածուն 3.6% 400գ

Տարբեր յուղայնությամբ և փաթեթավորմամբ «Մարիաննա» մածունը անպայման իր ուրույն տեղը կգտնի ձեր խոհանոցում: Այս, հայկական ազգային մթերքը, հայտնի է դեռ վաղ ժամանակներից: Այն լայն կիրառում է գտել շնորհիվ իր համային և օգտակար հատկությունների: Մածունի մեջ պարունակվող կենդանի կաթնաթթվային մանրէները բարենպաստ ազդեցություն են թողնում աղեստամոքսային տրակտի միկրոֆլորայի վրա: Մածունը նաև օգտակար է արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց համար:

 «Մարիաննան» սպառողին է առաջարկում մածուն` տարբեր յուղայնությամբ և տարբեր փաթեթավորմամբ:

Մածունը, ինչպես և մյուս կաթնաթթվային սննդամթերքներն ու ըմպելիքները, ավելի լավ է յուրացվում, քան կաթը:

Մածունն ունի սննդային բարձր արժեք, պարունակում է կենսաբանական ակտիվ նյութեր, վիտամիններ և անփոխարինելի ամինաթթուներ:

Կաթնաթթվային ըմպելիքի օգտագործումը նպաստում է օրգանիզմի ընդհանուր վիճակի բարելավմանը:

 

100գ մթերքի սննդային արժեքը

  • Յուղայնություն

    – 3.6 գ
  • Սպիտակուցներ – 3.8 գ
  • Ածխաջրեր – 4.9 գ
  • Էներգետիկ արժեքը: 67.0 կկալ
  • Ծավալ: 400 գ
  • Պահպանման ջերմաստիճանը: (4±2)°C