Պրեմիում կաթնամթերք

Կեֆիր 3.2% 450գ

Կեֆիրն ամբողջ աշխարհում հայտնի է որպես երիտասարդության պահպանման աղբյուր: Այն իր օգտակար հատկություններով նկատելիորեն գերազանցում է մյուս կաթնաթթվային մթերքները: Կեֆիրի սնուցող նյութերը, այնպիսիք` ինչպես վիտամիններն ու ամինաթթուները, նրանում առկա են դյուրամարս ձևով, դրա համար էլ այն առավել գնահատելի է երեխաների, տարեց մարդկանց և հիվանդություններից ապաքինվողների համար: Բայց սա էլ դեռևս նրա արժանիքների ամբողջական ցանկը չէ: Կեֆիրն օժտված է դիմադրողականությունը խթանող հատկություններով, օգնում է հաղթահարել քրոնիկական հոգնածությունը, անփոխարինելի է քնի խանգարումների և նյարդային համակարգի խնդիրների առկայության դեպքում: 

100գ մթերքի սննդային արժեքը

  • Յուղայնություն

    – 3.2 գ
  • Սպիտակուցներ – 3.2 գ
  • Ածխաջրեր – 4.3 գ
  • Էներգետիկ արժեքը: 57.7 կկալ
  • Ծավալ: 450 գ
  • Պահպանման ջերմաստիճանը: (4±2)°C