Պրեմիում կաթնամթերք

Պանիր «Չանախ»

«Չանախ» պանիրն  ունի ավելի քան  չորս հազար տարվա պատմություն: Նրա ծագման մասին գոյություն ունեն բավական շատ լեգենդներ: Ըստ դրանցից մեկի` արաբ վաճառական Քանանը անմարդաբնակ վայրով վաղ առավոտյան ուղևորվեց հեռավոր ճամփորդության: Նա իր հետ վերցրել էր ուտելիք և կաթ, որը լցրել էր քոչվորների ավանդական անոթի` ոչխարի չորացրած ստամոքսի մեջ: Երբ մթնեց, Քանանը ցանկացավ քնելուց առաջ կաթ խմել: Բայց … կաթի փոխարեն ոչխարի ստամոքսից հոսեց ջրալի հեղուկ (շիճուկ), իսկ անոթի ներսում մնաց սպիտակ մակարդուկ: 

Հիասթափված Քանանը համենայն դեպս մի փոքր կերավ այդ թանձրուկից, և նոր սննդի համը հաճելիորեն զարմացրեց նրան: Այդպես աշխարհում ի հայտ եկավ պանիրը: Շնորհիվ այդ երջանիկ պատահականության` այսօր մենք հնարավորություն ունենք վայելել պանիրների բազմազան տեսակներ

100գ մթերքի սննդային արժեքը

  • Յուղայնություն

    – յուղ չոր նյութերում 45%
  • Սպիտակուցներ – 22 գ
  • Ածխաջրեր – --
  • Էներգետիկ արժեքը: 290 կկալ
  • Ծավալ: --
  • Պահպանման ջերմաստիճանը: (5±3)°C