Պրեմիում կաթնամթերք


      Bifido-արտադրանք

 

«Դուստր Մարիաննա» ընկերությունը մշակել է ապրանքաշար`«BIFIDO» բրենդի ներքո: Կենդանի միկրոօրգանիզմների (մարդու աղիքներում ապրող բիֆիդոմանրէների ու լակտոմանրէների ) հիմքով սննդամթերքներն ընդունակ են պահպանել և վերականգնել մարդկանց առողջությունը` օրգանիզմի աղիքային միկրոֆլորան նորմալացնելու շնորհիվ:

 

Բիֆիդոմանրէներ պարունակող սննդամթերքներն ունեն բուժական-պրոֆիլակտիկ հատկություններ: Դրանք քայքայում են օրգանիզմում առկա վնասակար նյութերը, սինթեզում են վիտամիններ և ակտիվացնում օրգանիզմի պաշտպանական ուժերը, նրա դիմադրողականությունը:

 

Այս սննդամթերքների արտադրությունը թելադրված է դիսբակտերիոզի պրոֆիլակտիկայի և բնակչության դիմադրողականության բարձրացման անհրաժեշտությամբ, հատկապես` ներկայիս էկոլոգիական վիճակի վատթարացման պայմաններում: «Դուստր Մարիաննա» ընկերությունը «BIFIDO» ապրանքանշանի ներքո թողարկում է`բիոթթվասեր 10% յուղայնությամբ, բիոմածուն 1.5% յուղայնությամբ, բիոկեֆիր 1% յուղայնությամբ,  բիոկաթնաշոր 9% յուղայնությամբ, բիոթթվասեր+բիոկաթնաշոր 7% յուղայնությամբ, ըմպելի բիոյոգուրտ 1% յուղայնությամբ, բիոյոգուրտ 1% յուղայնությամբ: