Պրեմիում կաթնամթերք

Մեր գործարանների պատմությունը

Կաթնաարդյունաբերության բնագավառում առաջատարներից մեկը հանդիսացող և կաթնամթերքի հայաստանյան շուկայում իր ուրույն տեղը զբաղեցնող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997 թ.-ին Տիգրան Վարդանյանի կողմից:
 

Շնորհիվ շարունակաբար կատարվող ներդրումների, արտադրական գոծընթացների կատարելագործման և միջոցների արդյունավետ բաշխման «Դուստր Մարիաննա» ընկերության արտադրանքն առանձնանում է որակական բարձր ցուցանիշներով՝ դառնալով Ձեզ համար ցանկալի և օգտակար մթերք: «Դուստր Մարիաննա»ընկերության աշխատանքի հիմքում դրված գլխավոր և հիմնական սկզբունքը գործունեության առաջին իսկ օրվանից որակի պահպանումն է:



Իսկ ձեռնարկության ընդլայնմանը և զարգացմանը նպաստում են հետևողական աշխատանքները, գործին նվիրվածությունը և իհարկե աշխատանքային տարբեր օղակներում ընդգրկված մասնագետների մեծ փորձն ու պատասխանատվությունը: Ընկերությունը կարևորում է մասնագետների վերապատրաստման խնդիրը: Այդ պատճառով էլ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն համագործակցում է Հայաստանի Պետական Ագրարային համալսարանի և մի շարք այլ բուհերի հետ՝ պատրաստելով մասնագետներ, որոնք հետագայում ըդգրկվում են կազմակերպության անձնակազմում:

 

ՄԵՐ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ

ՉՈՐ ԿԱԹԻ ԵՎ ԿԱՐԱԳԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

2009թ. սկիզբ դրվեց չոր կաթի թողարման գործարանը: Մեր արտադրական տեղամասերում տեղադրված են նորագույն իտալական արքավորումներ և կիռարվում են ժամանակակից տեխնոլոգիաներ:

Պանրի արտադրութուն

«Մարիաննա» ընկերության նորակառույց գործարանում արտադրվում են ինչպես հայկական ավանդական պանիրների ՝ Լոռի, Չանախ, Չեչիլ, ապխտած, այնպես էլ Գաուդա , Սուլուգունի և Ֆետտա և Մոցարելլա տեսակի պանիրներ:

Անարատ եվ կաթնաթթվային արտադրանքի արտադրություն

Հայաստանում շատ զարգացած է անարատ և կաթնաթթվային արտադրանքի սպառման կուլտուրան: Յուրաքանչյուր ոք գիտի, որ կաթը, մածունը, յոգուրտը օգտակար են մարսողությանը և դիմադրողականությանը, դրա համար էլ այդ ապրանքների պահանջարկը Հայաստանում միշտ բարձր կլինի:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Բարձր որակի և անվտանգության պահպանման ապահովման գլխավոր դերը պատկանում է արտադրական լաբորատորիային: Շնորհիվ որակի կառավարման համակարգի ներդրման և մթերքների անվտանգության ISO 22000 ստանդարտի, ընկերությունը երաշխավորում է որակը և անվտանգությունը թողարկվող արտադրանքի ողջ ապրանքաշարի համար՝  հումքից մինչև վերջնական սպառող:

 

Արտադրական լաբորատորիան կազմված է 3 ստորաբաժանումներից՝ ֆիզիկա-քիմիական, մանրէաբանական և կաթի (հումքի) ընդունման:

 

Լաբորատորիան զինված է որակավորված անձնակազմով և ժամանակակից սարքավորումներով՝ իրականացնելու որակի կառավարում տեխնոլոգիական գործընթացի բոլոր փուլերում:

 

Հումքի խիստ հսկողությունը բացառում է անորակ, ստանդարտներին չհամապատասխանող  կաթի ընդունումը: Մանրէաբանական լաբորատորիայում մասնագետների կողմից իրականացվում է հումքի, պատրաստի մթերքի և արտաքին միջավայրի տարրերի՝ խմելու ջրի, օդի, սարքերի, սանիտարահիգենիկ հսկողություն:  Ֆիզիկա-քիմիական լաբորատորիայում իրականացվում է հումքի և պատրաստի արտադրանքի ֆիզիկա-քիմիական կարևոր ցուցանիշների չափագրում՝ տեխնոլոգիական ողջ գործընթացում: Լաբորատորիայում պահվում են բոլոր մթերքների հսկողության նմուշները մինչև պահպանման ժամկետի վարտը: