Պրեմիում կաթնամթերք

Պանիր Մոցարելլա

Մոցարելլան ամենահայտնի և տարածված իտալական պանիրներից է: Մոցարելլան թարմ պանիր է, որը կարելի է և նույնիսկ պետք է ուտել անմիջապես արտադրելուց հետո: Այն ունի նուրբ, կաթնային, չափավոր աղի համ: Թարմ Մոցարելլան ունի սերուցքային, փափուկ կազմություն և հիշեցնում է սպունգ:
Մոցարելլան դիետիկ մթերք է, հեշտ է յուրացվում և գրեթե չի պարունակում աղ: Այն հարուստ է վիտամիններով, ինչպես նաև օրգանիզմի նորմալ աճի և զարգացման համար անհրաժեշտ մակրո- և միկրոտարրերով:

Մեկ անգամ փորձելով իսկական Մոցարելլա, դուք երբեք չե´ք կարողանա հրաժարվել նրանից:

 

100գ մթերքի սննդային արժեքը

  • Յուղայնություն

    – 18.0 գ
  • Սպիտակուցներ – 17.0 գ
  • Ածխաջրեր – 0.4 գ
  • Էներգետիկ արժեքը: 232 կկալ
  • Ծավալ: 1000 գ
  • Պահպանման ջերմաստիճանը: (2÷5)°C